Բալզաթցիների նոր արկածները

Մի արևոտ առավոտ բալզաթցիները երկար քնել ուզեցին։ Նրանցից ամենածույլը որոշեց բարձրանալ աստիճաններով ու ծածկել արևը, որ մթնի։ Աստիճանը դրեց, մնացած բալզաթցիները բռնեցին աստիճանը, նայեցին վերև ամուր փակեցին աչքերը, որովհետև չէին կարող նայել արևին։ Աստիճանի վրա կանգնած էլ փակեց աչքերը։ Փակ աչքերով նրանք ոչինչ չէին տեսնում։ Բաց թողեցին աստիճանն ու մոռացան արևի մասին ու սկսեցին խաղալ պահմտոցի։