Գործնական աշխատանք

Տոնական օրերին մենք սիրում ենք խմել կարմիր գինի:Զատիկին՝Գինու հետ սեղանին դնումենք պանրի տեսականի,զեյթուն,ձուկ,հավկիթ ,բրինձ չամիչով,գաթա և շատ համեղ ուտեստներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ:
    Այն մարդկանց ,որոնք իրենց գործը անում են անթերի և հմտորեն,օրինակ՝ոսկեգործները,արծաթագործները,քանդակագործները :
  2. Ժողովրդական որ վարպետին են անվանում բրուտ:
    Կավից ամաններ պատրաստող մարդկանց անվանում են բրուտ՝կավագործներին
  3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։

    կրակը
  4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։
    Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր, անցյալում’ արքայական ու իշ­խանական պալատները։
  5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։

    սփրոց,պատի զարդարանք,ծածկոց:

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել,
    Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի ծնվել է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:
  • որտե՞ղ է սովորել,
    Հովհաննես Այվազովսկինսովորել է ՜Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում:
  • ի՞նչ թեմաներով է նկարել:
    Հովհաննես Այվազովսկի նկարում էր ծովի թեմաներով՜ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:
    Արշիլ Գորկին ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Խորգոմ գյուղում:
    Հայկական ոգին օգնեց Արշիլ Գորկուն ուժ առնել, հաղթահարել բոլոր դժվարությունները և ստեղծել այնպիսի նկարներ, որոնք հասկանալի ու գրավիչ են բոլոր ազգերի մարդկանց։ Արշիլ Գորկու անունը հայտնի է աշխարհով մեկ։
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում: Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ, ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում:

    Սարյանի նկարներում գերակշռում են՝կանաչ,կապույտ,նարնջագուն,դեղին գույները:Դրանք շատ տաք գույներ են և նայելով Սարյանի նկարներին զում ես ջերմություն:

    Այս երեք հայ նկարիչները ծնվել են Հայաստանում և միշտ կարոտով են հիշել իրենց հայրենիքը:
    Հայրենիքը այս երեք նկարիչներին ուժ,հավատ և եռանդ է տվել ստեղծագործել և լինել իրենց գործում առաջիններից մեկը՝ նույնիսկ լինելով հայրենիքից հեռու:

Բարեկենդան

Բարեկենդանի տոնին, Ոտիս տատը, բոլորին համոզում է, որ շատ ուտեն: Ու չաղլիկ տիկնիկներ է բաժանում գյուղի բոլոր երեխաներին: Մենք էլ տանը համով ուտեստներ ենք պատրաստում ու բաժանում ենք չքավորներին: Մյուս տարի ես մայրիկիս հետ Բարեկենդանի տոնին գնալու եմ այն երեխաների մոտ, որոնք մամա չունեն ու իրանց նվերներ տանեմ՝ Ուտիս տատաիկի անունից:

Դավիթ Անհաղթ և Անանյա Շիրակացի

Առաջադրանքներ

Փորձիր գրել քո ծննդյան տարեթիվը ՝ ըստ Շիրակացու տառերի աղյուսակի:
2011-ՍԺԱ

Տառերով արտահայտիր հետևյալ տարեթվերը
1722-ՌՉԻԲ
1991-ՌՋՂԱ
2014-ՍԺԴ
2021-ՍԻԱ

Փորձիր գնահատել Դավիթ Անհաղթի և Անանյա Շիրակացու գիտության զարգացման գործում:

Դավիթ Անհաղթի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան: Որպես տաղանդավոր փիլիսոփա’ նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից
դուրս:
Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը: Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբա­նության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառանիշերով.

ԲԱԳՐԱՏՈԻՆԻՆԵՐ․ Աշոտ I

Մեզա­նից ավելի քան 1100 տարի առաջ տեղի ունեցավ պատմական կա­րևոր մի իրադարձություն՝ Աշոտ I Բագրատունու թագադրությամբ վերականգնվեց Հայոց անկախ թագավորությունը:
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դար­ձել ժամանակի խոշոր քաղաք­ներից մեկը: Կառուցապատվել ու ընդարձակվել է Կարսը և տաս­նյակ այլ քաղաքներ: Հիմնա­դրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը: Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյու­նիքի և Հայաստանի այլ մար­զերում, մենք կարող ենք տեսնել Բագրատունիների օրոք կառուցված շատ եկեղեցիներ, կամուրջ­ներ և բազմաթիվ ուրիշ կառույցներ:
855 թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ Հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաս­տատել ժամանակի հզոր պետություններից մեկի՝ Բյուզանդական կայսրության հետ։
Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փա­ռավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ դրանով իսկ ճանաչելով հայոց անկախ պետու­թյան գոյությունը։
Աշոտ I Բագրատուևին (885-890 թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայա­տոհմի հիմնադիրը։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին՝ Սմբատ I-ը , որը շարունակեց իր հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ:

ԲԻԱՑՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ․ Մենուա և Արգիշտի Առաջին

Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը: Այն գրվել է քաղաքի հիմնադրի՝ Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա. 782 թվականին:

Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր:

Վանի թագավորությունը Հայ­կական լեռնաշխարհում ստեղծ­ված մեծ պետություն էր, որ կա­րողացավ միավորել լեռնաշխար­հի համարյա ամբողջ տարածքը:

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա: Վանի թագավորության հզորացման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ միասին: Այսինքն Իշպուինին արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը’ այդ կերպ սովորեցնելով նրան պետության կառա­վարման դժվարին գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց վարել երկրի կրոնական հոգևոր գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի թագավորության միանձնյա գահակալը:

Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում (Ք. ա. 810-786 թթ.) Վանի թագավորությունը չտեսնված հզորության հասավ: Մենուայի հաղթական արշավանքների շնորհիվ Հայկա­կան լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվեց մեկ միասնական պետության մեջ: Արարատյան թագավորությունն այնքան հզորա­ցավ, որ կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ, արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները: Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի:

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ:

Continue reading