Գույնզգույն թագավորություն

.. իմ կարծիքով վիպակը փոքրիկ Իլեյի երազանքի մասին է։

ինձ համար տպավորիչ էին Սառցե թագավորության այս հերոսնները` Կնանտը, Ակիրիսը, Տավա Նեման, Նուրիսը, Խուրանա տատիկը, Իլեն։

Ինձ ամենից շատ դուր է եկել Իլե Տարածման, որովհետեւ նա քաջ է, բարի, իր երազանքների ետեւից գնացող։ Նուրիսին էլ եմ շատ հավանում, քանի որ նա իսկական ընկեր է։ Իլեյին խնամում էր ու միշտ, համարյա, նրա կողքին էր։ Ես էլ կուզեի Նուրիսի պես ընկեր ունենալ։

Չեմ հավանել Տավա Նեմաին, որովհետեւ ագահ էր ու դաժան։ Ակիրիսին, որովհետեւ ստոր էր, սուտասան ու չար։

Չէ ես չէի ուզենա, երբեք հեռանալ իմ գույնզգույն թագավորությունից։

Մարդուկ-Ջարդուկ

Բալետային այս ներկայացումը ինձ դուր եկավ, հատկապես չինացի, եգիպտացի, ռուս հյուրերի այցելության հատվածը։ Շատ գունեղ էր ու զարմանալի` ինչպես էին հայ դերասանները խաղում օտար ազգիներին։ Երաժշտությունը այնքան էի հավանել, որ ընդաթքում ձայնակցում էի։ Մի մեծ փոսի մեջ էլ, չգիտեմ ինչպես էր տեղավորվել մեեեեծ նվագախումբը, իրենց գործիքներով։

Ապարանի ջրամբար

Ջրամբարը սառած էր, բայց մենք մի լավ սղավինք սահմաններով։ Ձյունը ամենուր էր, փայլկռտուն ձյունը հուշում էր մեզ, որ հեքիաթի մեջ ենք։ Իսկ թափառական շունիկները պտտում էին մեր շուրջ ուտելիքներս խլում, կարծես հյուրընկալության վարձ ուզելով։

Փոքր Էնշտեյն

Այս գիտական այցելությունը, դեռ երկա~ր ժամանակ չեմ մոռանա։ Ձեռք կպցրեցի մեծ արծաթափայլ գնդին ու զգացի ինչպես են էլեկտրակայանում մազերս։ Էլի շատ բաներ տեսանք, որ դրանից առաջ տեսել էինք, բայց չգիտեին դրանց արտասովոր հատկանիշների մասին։

Այս կիսամյակ

Ես մասնակցում եմ ռուսերենի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։ Ամենից շատ մաթեմատիկայի ֆլեշմոբմ եմ սիրում, քանի որ հաջողվում է ինքնուրյն կատարել։ Այս կիսամյակ սովորել եմ համակարգչով անել տնային աշխատանքները։ Ընթերցել եմ հետաքրիր պատմվածքներ, սովորել եմ դրանք քննարկել։

Գեղեցիկ զարդարված ամանորյա բակ։

Մեր բակի այգին զարդարված էր շատ ամանորյա։Երբ զբոսնում էի առավոտյան նկատեցի այս գեղեցիկ զարդարված այգին շատ ուրախացա։Փոքրիկ տնակը ամբողջովին ձյունով էր ծածկված,նվերները գեգեցիկ փաթեթավորված կարծես սպասում էին իրենց տերերին։Իսկ տոնածառը շատ գեգեցիկ էր զարդարված,գույնզգույն խաղալիքներով և զարդերով։Այս տարի ճիշտ է շատ ձյուն չկար,բայց ես սպասում եմ որ շատ ձյուն գա և ես մի մեծ ձնեմարդ կսարքեմ։