Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Առաջադրանքներ

  • Տեքստում ընդգծված բառերը դո՛ւրս գրիր և բառակազմական վերլուծության ենթարկիր (բաժանի՛ր բաղադրիչների՝ արմատ, ածանց)։
  • Խստ-ա-շունչ, հյուր-անոց, ալե-խառն, ցնոտի-ավոր, խոհ-անոց, թթվ-ա-սեր, շնորհ-ընկալություն, բարե-պաշտ, երախտ-ա-գիտություն, մայր-ա-քաղաք, հեռ-ավոր, սրբ-ա-պատկեր:
  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը։

ժպտում էր- ժպտալ

անցել էր- անցնել

վերցրեց- վերցնել

դիտեց- դիտել

լցրեց- լցնել

որոշեց- որոշեց

հառեց- հառել

  • Տեքստից առանձնացրո՛ւ հյուրանոցի տիրոջը բնորոշող հատվածները։ Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան:  Բարեպաշտ մարդ:
  • Վերլուծի՛ր պատմվածքը։ Հյուրանոցիտերը չէր ակընկալում որ ծերունին կվճարեր, բայց ներս թողեց իրեն և նույնիսկ կերակրեց: Փոխարենը սբ. Նիկողայոսը, սովորեցրեց նրան, որ երբեք պետք չէ չարանալ և հույսը կտրել Աստծուց:
  • Պատմվածքի ասելիքին համապատասխանող առած-ասացվածքներ ընտրի՛ր։ Լավություն արա գցի ջուրը: ում էինք մի կտոր հաց տվել:

Ճամբարային օրեր

Մենք ճամաբրային օրերին ՝ասեղնագործել ենք ,կավագործություն ենք արել,ծանոթացել ենք հայկական նախշերի և տարազների հետ:Նկարել ենք ջրաներկով հայկական տարազներ:Դիտել ենք հետաքրքիր ֆիլմեր կինոթատրոնում:Շատ ձնառատ օրեր կային և մենք դպրոցի բակում սարքել ենք ձնեմարդ ՝ իմ դասընկերների հետ:Ափսոս չմասնակցեցի իմ դասընկերների հետ ավելի շատ ճամփորհդությունների,որովհետև այդ վայրերը հարմարացված չէին սայլակիս համար:Ես շատ հետաքրքիր անցկացրեցի իմ ճամբարային օրերը:Շնորհակալ եմ իմ ջոկատավար Զառա Ոսկանյանին:

Ջաննի Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»

Ես կարդացի այս հետաքրքիր պատմուրյունը ,որը պատմում էր մի տղայի մասին ,նրա անունը Տոնինո էր:Տոնինոն չէր ուզում գնալ դպրոց,նա ուզում էր ամբողջ օրը խաղալ իր ընկերների հետ:Մի օր դասի ժամանակ նա շատ ցանկացավ դառնալ անտեսանելի:Դառնալով անտեսանելի նա շատ չարաճճիություններ արեց՝խանգարեց իր ընկերների դասը,հրուշակեղենի խանութից կոնֆետներ կերավ,ավտեբուսում խանգարեց ուղևորներին :
Սակայն անտեսանելի լինելը նրան սկսեց տխրեցնել,որովհետև նրա ընկերները և ծնողները չէին տեսնում նրան;
Նա հասկացավ որ միայնակ մարդը ոչ ոքի պետք չէ:Տոնինին շատ ցանկացավ նորից դառնալ տեսանելի և դրանում նրան օգնեց մի աղջիկ ,որի անունը Բելլա էր:
Ես հասկացա որ միայնակ մարդը տխուր ,անհետաքրքիր մարդ է,նա ոչ ոքի պետք չէ:

Ջաննի Ռոդարի
Կենսագրություն

Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել և ընթերցել այնպիսի հեղինակների երկեր, ինչպիսիք են ՆիցշենՇոպենհաուերըԼենինը և Տրոցկին։

1939 թ. նա կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վատառողջության պատճառով ազատվեց զինվորական ծառայությունից։ Ֆինանսական նեղ դրության մեջ լինելով նա աշխատանքի անցավ «Ֆաշիստների տանը»՝ Բենիտո Մուսոլինիի վարչական գրասենյակում։ Նա նաև ֆաշիստական կուսակցության անդամ դարձավ։ Երկու լավագույն ընկերներին և եղբորը՝ Ցեզարին (տանջամահ է եղել գերմանական համակենտրոնացման ճամբարում) կորցնելուց հետո Ջաննին 1944 թ. անցավ ընդհատակյա իտալական կոմունիստական կուսակցության շարքերը։

1948 թ.-ին նա կոմունիստական ամսագրի լրագրող էր և սկսեց մանկական գրքեր գրել։ 1950 թ.-ին դարձավ Հռոմում տեղակայված «Իլ Պիոներե» մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1953 թ. ամուսնացավ Մարիա Թերեզա Ֆերետիի հետ, 1957 թ. ծնվեց նրանց դուստրը՝ Պաոլիոն։ Այդ տարի նաև Ռոդարին հաջողությամբ հանձնեց պրոֆեսիոնալ լրագրողի քննություն։

1966-1969 թթ. նա ակտիվ զբաղվում էր երեխաների համար տարբեր նախագծերով։ 1970 թ. նա ստացավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերեց որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։

1979 թվականից սկսեց վատանալ նրա առողջական դրությունը, և նա այլևս գրեթե չէր գրում։ Ռոդարին մահացավ 1980 թվականին Հռոմում՝ վիրահատարանում։


Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»

Ես կարդացի այս գիրքը և ինձ շատ դուր եկավ:Այն շատ արկածային և գունեղ էր:Ալիսան անցնում էր տարբեր փորձություններ ,շատ ժամանակ այդ փորձություննթրը անհաղթահարելի էին ,բայց այն ինչ մեզ թվում է անահղթահարելի շատ ժամանակ մեզ ուժ է տալիս և կարողանում ենք ամեն դժվարություն հաղթահարել:

Լուիս Քերոլ
Կենսագրություն

Լուիս Քերոլ իսկական անունը՝ Չարլզ Լաթուիջ Դաջսոն:
Անգլիացի գրող, մաթեմատիկոս, անգլիական եկեղեցու սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ։
Մի առիթով Լուիս Քերոլը իր մասին ասել է. «Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չբավականացրեց, և ես դարձա ֆանտաստ գրող»։

Ծնվել է 1832 թվականի հունվարի 27-ին Անգլիայի Չեշիր կոմսության Դարսբերի գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Ունեցել է 7 քույր և 3 եղբայր։ Ուսման մեջ առաջին քայլերը արել է դեռ տանը, դրսևորելով իր խելացիությունն ու հմտությունը։ Նա ձախլիկ էր։ Չհաստատված փաստեր կան, ըստ որոնց՝ նրան արգելում էին գրել ձախ ձեռքով, ինչի հետևանքով նրա հոգեբանությունը խախտվել է, ու նա սկսել է կակազել։

12 տարեկան հասակում ընդունվել է Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող մի մասնավոր դպրոց։ Սակայն 1845 թվականին իր կամքին հակառակ ստիպված է լինում տեղափոխվել ուրիշ դպրոց։ 1851 թվականին տեղափոխվում է Օքսֆորդ և ընդունվում այնտեղի ամենաարիստոկրատ համալսարաններից մեկը։ Թեև ընդհանուր առմամբ լավ չէր սովորում, բայց մաթեմատիկական բարձր ունակությունների շնորհիվ ի վերջո ստանում է բակալավրի կոչում և նույնիսկ հաղթում համալսարանում կազմակերպված մաթեմատիկական թելադրության (լեկցիա) մրցույթում։ Իր կյանքի հետագա 26 տարիներին նա մաթեմատիկա էր դասավանդում ու չնայած դրանով էր նաև ապրուստի միջոցներ վաստակում, այնուամենայնիվ դա համարում էր ձանձրալի զբաղմունք։

Մահացել է 1898 թվականի հունվարի 14-ին Սուրեյ կոմսության Գիլֆորդ քաղաքում։