Գեղեցիկ աղջիկը

Ես մի գեղեցիկ տիկնիկ ունեմ, անունը Էլիզա է։ Այն գեղեցիկ զգեստեներ ունի, սիրում է դահուկով սահել ու ես, տիկնիկի համար, դահուկներ եմ պատրաստել։ Մենք ընկերներ ենք։ Իմ ընկերը ինձ համար ամենագեցիկ աղջիկն է։

Ուրիշ Սուտլիկ որսկան

Այս հեքիաթը էլի էի լսել, բայց տիկնիկների պատմածով ավելի տպավորվեցի։ Զարմացա երբ տեսա, թէ ինչպես մի մարդ, չորացնում է իր զգեստները ու ծնողների նկարը։ Մտածեցի, որ հետաքրքիր պատմություն է սպասվում։ Եվ այդպես էլ եղավ, յուրահատուկ տիկնիկներ էին ու հետաքրքիր զգեստներ։ Ուրիշ կողմից տեսա Հ․Թումանյանի հերոսներին։

Իմ Սուտիկը

Ես տեսա մի արջ մեր բակում։ Արջին հարցրեցի ” ու՞մ մոտ ես եկել”։ Նա պատասխանեց ” Եկել եմ մեղր առնեմ։ Ես էլ այգու ճանապարհը ցույց տվեցի ու ասացի ” Մի առ, այլ գնա մեղուների պես ծաղիկներից հավաքիր մեղրը” ։ Այդպես Արջը ուրախ-ուրախ հեռացավ մեր բակից։

Վիշապը

Հին Հայկազանց ազգային դրոշի վրա պատկերված էր վիշապը։ Տիգրան Բ Մեծի օրոք Հայքի զինանշանին պատկերված էր նույնպես վիշապ։ Տարբեր ժողովուրդների համար վիշապը տարբեր նշանակություն ունեցող էակ է։ Այն առասպելական կենդանի է, որի գոյությունը հաստատված չէ։ Չինաստանում վիշապը խորհրդանշում է ուժ և հերոսականություն։ Արևելյան երկրներում պաշտում էին, քանի որ մտածում էին թէ Վիշապն անմահ է։ Որոշ երկրներում էլ այն խորհրդանշում էր վախ ու չարիք։