ԱԳ
Ասյա Արթուրի Գալստյան
Кому:Միջին դպրոց 6․3
04.04.2025, Пт, 13:02
Ծառերի գանգատը
Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
՝
տախտակներից
հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
՞
Ո
վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
՞
՞
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո
ղը. և քանի
տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
1
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…
1882
Ծույլ տղա
Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:
՞
— Ի
նչ արհեստ սովրիմ,
— փնթփնթում էր նա,
— կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
՞
փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի
նչ եմ
անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ,
՞
ձեռքերս այրե
մ: Չէ, այդ իմ բանը չէ:
— Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
կուզի լինի:
— Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:
՞
— Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի
նչ եմ ասում, ամբողջ
օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ
վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ:
՞
— Ինչո
ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
կանչեմ — «Քար ու կի´
ր տվե˜
ք, ցե´խ ուղարկեցե˜
ք, աղյո´
ւս ձգեցե˜
ք»: Այսպես կգոռամ և
կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
՞
հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե
Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:
մ:
— Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:
1882
Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
2
— Դու ետ գնա, որ ես անց կենամ,
՞
— ասաց մեկը:
— Ինչո
ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում,
— պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
՞
— Ներողություն կանես: Գիտե
ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:
1884
Մեղուն ու մարդը
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
՞
— Քո կենդանիներից ո
րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես,
պատասխանեց տերը:
՞
՞
—
— Ինչպե
ս, տեր, ո
րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
՞
— Շերամը ո
րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
՞
— Հա˜
տերևներով:
, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ
, որին անդադար կերակրում եք թթան
— Նա ինքն է:
՞
— Բայց գիտե
ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
՞
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ
, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա: