Փողային ճամփորդություն

Սույն թվականի, հունվարի քսան վեցին մենք այցելեցինք Կենտրոնական բանկ: Այնտեղ տեսանք տարբեր կոպեկներ և թղտադրամներ: Մեզ հետ էր էքսկուրսավարը, ով մեզ կոպեկների մասին էր պատմում: Սկզբում կոպեկները այնքան մեծ էին, որ չէին տեղավորվում ձեռքի մեջ, հետո սկսեցին կամաց-կամաց փոքրքցնել, որ տեղավորվեն քսակի մեջ: Մեր էքսկուրսավարը, հարցրեց, թէ ինչո՞ւ դրամը չէին սարքում եռանկյունի կամ քառակուսի ու մենք պատասխանեցինք, որ այդպիսի փողը ձեռքը կցավեցներ: Մեզ սովորեցրեցին տարբերել, կեղծ թղտադրամը: Մենք իմացանք, որ ամեն երկիր, իր դրամի վրա ունի տարբերանշաններ: Կային կոպեկներ, որ ապակյա տուփի մեջ էին ցուցադրված և մեզ ասեցին, որ հանեն դրանք կկորցնեն իրենց գույնը: Կենտրոնական բանկը շատ գեղեցիկ էր, ոնց որ կախարդական ամրոց լիներ, ՛՛ Գեղեցկուհին ու Հրեշը՛՛ հեքիաթից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով