Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:

Զեբրերը ոչ մեծ  ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերըվտանգիժամանակհավաքվումենևկազմումերամակ:

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերըգիշատիչներից պաշտպանվելուհամարերամակենկազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
  • մեծ-փո

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

  •  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Առաջադրանք 3 հորինիր պատմություն

Հոգնած ժամացույց, ամաչկոտ նապաստակ, լուսավոր գլուխ, քաղցր արջուկ, հուզված կրիա, ճաշոտ աթոռ:

Հոգնած ժամացույցը

Մի օր մայրիկը նայեց ժամացույցին և սարսափած բղավեց

— Ժամացույցը չի՛ աշխատում:

Երևի շատ էր հոգնել, մտածեցին տանեցիները, քանի որ ամբողջ օրը, քրտնաջան աշխատում էր: Ամեն առավոտ պարտաճանաչ զարթուցիչը արդնացնում էր բոլորին: Սակայն նրա աշխատանքը չէին գնահատում և փնթփնթում էին նրա վրա: Ժամացույցը, որոշեց պատժել տան բնակիչներին և մի առավոտ ոչ թէ զարթուցիչը միացավ այլ այն սկսեց խոսել մարդկային լեզվով: Բոլորն ապշեցին, իսկ երեխաները ուրախացան, որ ունեն նոր ընկեր: Ժամացույցը հայտնեց իր դժգոհությունները և խոստացավ, որ այլևս, ինչքան էլ որ հոգնած լինի առավոտյան զվաթուցիչով կարդնացնի բոլորին: