Թումանյան նախագիծ

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,Ծով բարություն, շնորհք ու սերՃոխ պարգև եմ առել վերուստ։Անհուն հանքը իմ գանձերի,Սիրտս է առատ, լեն ու ազատ.Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—Սերն անվերջ է, բարին` անհատ։Երկյուղ չունեմ, ահ չունեմ եսԳողից, չարից, չար փորձանքից,Աշխարհքով մին` ահա էսպեսՇաղ եմ տալիս իմ բարձունքից։Ես հարուստ եմ, ես բախտավորԻմ ծընընդյան պայծառ օրեն,Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,Իր տըվածն եմ տալիս իրեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով